Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում պահանջել է, որ Կիևը փոխանցի Դոնեցկի լիակատար վերահսկողությունը՝ որպես ՈՒկրաինայում պատերազմի դադարեցման նախապայման՝ հայտնում է The Washington Post-ը։ Ըստ հրապարակման, Պուտինի ուշադրության կենտրոնացումը Դոնեցկի վրա վկայում է, որ նա չի հրաժարվել նախկին պահանջներից, որոնք հանգեցրել էին հակամարտության փակուղային վիճակին՝ չնայած գործարքի հնարավորության վերաբերյալ Թրամփի լավատեսությանը։               
 

Դա տեղի ունեցավ բոլորիս աչքի առաջ

Դա տեղի ունեցավ բոլորիս աչքի առաջ
15.09.2025 | 19:25

Այն, ինչն այս կանգալներն անվանում են իրական Հայաստան, ոչ Հայաստանի հետ կապ ունի, ոչ որևէ հայկականի: Ցավոք, այս ամենն իրական է, բայց արդեն Հայաստան չէ, այն Հայաստանը, որը պատմություն ունի, մշակույթ ունի, դիմագիծ ունի: Սա դարձել է անարժեք սպառողների՝ դեռևս քարտեզի վրա գոյություն ունեցող մի վայր, որտեղ մի փոքր տոկոս դեռ պայքարում է իր էությունը, իր արմատը, իր դեմքը չկորցնելու համար: Անկեղծ ասած, հավանականությունը մեծ չէ, որ այդ փոքր տոկոսին հաջողվելու է կանխել Հայաստանի կերպարի ոչնչացումը: Այն Հայաստանը, որն ի վերջո պետականություն էր ձեռք բերել, հաղթել էր, իր բոլոր թերություններով հանդերձ, բայց Հայաստան էր, հայկական էր, ազգային դիմագիծ ուներ, այլևս գոյություն չունի: Դա տեղի ունեցավ բոլորիս աչքի առաջ, շատերիդ մասնակցությամբ (օգտագործվելով), շատերիդ անտարբեր դիտորդի կեցվածքի արդյունքում, քչերիս ոչ բավարար դիմադրության շնորհիվ, ավելի քչերի հալածանքների և բռնաճնշումների արդյունքում: Դե տենց ապրեք, եթե դա ապրել է:

Արամ Աբաջյան

Ծաղրանկարը՝ Արամ Աբաջյանի

Դիտվել է՝ 3052

Մեկնաբանություններ